ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

    Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

    Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը:
  • ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

    ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
  • ԵԱՀԿ խումբը մեկնել է Սլավյանսկ

    ԵԱՀԿ խումբը մեկնել է Սլավյանսկ

    ԵԱՀԿ բանակցողների խումբը մեկնել է ՈՒկրաինայի Սլավյանսկ քաղաք` բանակցելու տեղի անջատողականների կողմից առևանգված ԵԱՀԿ ութ ռազմական դիտորդների ազատության համար:
  • Քերրին Լավրովին կոչ է արել օգնել ազատելու ԵԱՀԿ տեսուչներին

    Քերրին Լավրովին կոչ է արել օգնել ազատելու ԵԱՀԿ տեսուչներին

    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել, որի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել անել ամեն ինչ` ազատելու համար ՈՒկրաինայի արևելքում առևանգված եվրոպական ռազմական դիտորդներին:
  • Ռուսական օդանավերը չեն խախտել ՈՒկրաինայի օդային տարածքը

    Ռուսական օդանավերը չեն խախտել ՈՒկրաինայի օդային տարածքը

    Ռուսական ռազմական օդանավերի կողմից ՈՒկրաինայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
  • Վրաստանի նախագահը չի բացառում Ռուսաստանի հետ երկխոսությունը

    Վրաստանի նախագահը չի բացառում Ռուսաստանի հետ երկխոսությունը

    Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Պրահայում, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում չի բացառել Ռուսաստանի հետ գործնական երկխոսություն սկսելու հնարավորությունը:
  • Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է տվել «Sewol»-ի պատճառով

    Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է տվել «Sewol»-ի պատճառով

    Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը կիրակի հայտարարել է իր հրաժարականի մասին` կապված «Sewol» նավի խորտակման պատճառով ստեղծված իրավիճակի հետ: Վարչապետն իր հայտարարությամբ կարծիք է հայտնել, որ եթե շարունակի պաշտոնավարել, դա «չափազանց մեծ ճնշում» կլինի կառավարության համար:
  • Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներն էլ են բողոքում

    Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներն էլ են բողոքում

    Սոցիալական ցանցերի միջոցով ՀՀ կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները տարածել են հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
  • Ընդդեմ ապագաղութացման

    Ընդդեմ ապագաղութացման

    «Ուտոպիանա» մշակութային հասարակական կազմակերպության ACTV նախագծի շրջանակներում ապրիլի 28,29,30-ին ճարտարապետների միության դահլիճում (հասցեն` Բաղրամյան 17) կկայանա «Ապագաղութացման հարցը» խորագրով բանախոսությունների շարք: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու և մասնակցելու մշակութաբան Հրաչ Բայադյանի բանախոսություններին և դրանց հաջորդող քննարկումներին:
  • Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Իսկ մենք Գառնու տաճարի մոտ քյաբաբնոցներ հիմնելու ցավով ենք տառապում

    Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Իսկ մենք Գառնու տաճարի մոտ քյաբաբնոցներ հիմնելու ցավով ենք տառապում

    Թուրքերը չեն փոխվում, թուրքերը պարզապես կատարելագործվում են ժամանակին համընթաց: Հատուկենտ ազնիվ մտավորականները կամ ազնիվ քաղաքացիները հաշիվ չեն, որովհետև նրանք տեսանելի ապագայում ո՛չ որակ են կազմելու, ո՛չ էլ այդ երկրում որևէ բան փոխելու թեկուզ չնչին լծակներ են ունենալու: Ես խոսում եմ պետական քաղաքականության մասին: